Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Վաղ տարիքում ինտիմ կյանքը երջանկություն չի բերում

Վաղ տարիքում ինտիմ կյանքը երջանկություն չի բերում

 

Նրանք, ովքեր 20 տարեկանում կամ փոքր-ինչ ավելի ուշ են սկսում սեռական կյանք վարել, ապագայում ավելի հաջողակ են լինում, քան նրանց հասակակիցները, ովքեր ավելի վաղ են սեռական փորձ ձեռք բերում, գրում է Psychological Science-ը:

 

Տեխասի համալսարանի գիտնականները հետևել են 16-29 տարեկան նույն սեռի 1.659 տղաների և աղջիկների ճակատագրին: Նպատակը եղել է պարզելը, թե ինչպես է ազդում սեռական հարաբերություններ սկսելու տարիքը ապագայի վրա:

 

Նրանք կամավորներին 3 խմբի են բաժանել` նրանք, ովքեր սեքսով զբաղվել են մինչև 15 տարեկանը (այսինքն` «վաղ»), 15-19 տարեկանում («ժամանակին») և ավելի ուշ («ուշ»):

 

Պարզվել է, որ սեքսով «ուշ» զբաղվել սկսած մարդիկ ավելի կրթված են եղել և հասուն տարիքում ավելի լավ են վաստակել, քան մյուսները: Սեքսով «ուշ» զբաղվել սկսած մարդիկ ավելի ուշ են ամուսնացել և ավելի քիչ կապ են ունեցել հակառակ սեռի հետ:

 

Գիտնականները սա բացատրում են նրանով, որ 20 տարեկանում մարդիկ արդեն այլ մարդկանց հետ հարաբերությունների որոշակի փորձ ունեն և ավելի հասուն են զգացմունքային առումով: Սեռական կյանքն ուշ սկսելը նաև կապված է ավելի բարձր հատկությունների և հարաբերությունների կայունության հետ: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ